top of page

Ազգային ուտեստներ

hemp.jpg

Կանեփով տոլմա

Պատրաստվում է տեղական արտադրության հումքից:Նախ բոված կանեփի հատիկները աղացվում է, և առաջացած մասայից քամում են յուղը: Ապա ձավարին ավելացվում են բաղադրիչներ և թթու կաղամբի թփով փաթաթում են, ապա եփվում է կատսայի մեջ, վրան լցնելով կանեփի յուղը: Մատուցվում է գինով կամ թանով:

tan.jpg

Թագավորական թանապուր

Նախ պատրաստվում է մածունով և խաշած ձավարով թանապուր: Ապա աղացած միսը սոխեռածով տապակում են և փաթաթում խմորի մեջ(պիլմենիի պես): Պատրաստի գնդիկները ավելացվում է թանապուրի մեջ: Մատուցելիս գնդիկներով թանապուրին ավելացնել հալած յուղ:

gata.jpg

Մշո գաթա

Տեղական ցորենի ալյուրից և խնոցու կարագից պատրաստվում է փափուկ խմոր: Թխվում է թոնրում չուգունե թավայի մեջ: Մատուցում են փոքր կտորներով, ուրցի կամ անանուխի թեյի հետ:

pur.jpg

Փուռ

Պատաստվում է տեղական կարտոֆիլով բացօթյա տարածքում: Կարտոֆիլը խորովվում է վառված աթարի մեջ: Մատուցվում է տեղում` բացօթյա, կարագով և թթվով:

soup.jpg

Չորթանով ճաշ

Չորթանը պատրաստում են սեփական կաթնամթերքից: Նախ եփում են սպիտակ ձավարով հարիսա: Ապա տրորած չորթանից ստացված թանձր հեղուկին ավելացնում են ծեծած սխտոր: Մատուցելիս յուրաքանչյուր բաժնին ավելացվում է մի քանի գդալ չորթան և նախապես կարմիր պղպեղով դաղած յուղ: Մատուցելիս որպես օժանդակ ուտեստ պետք է լինի թթու կաղամբ և կանաչեղեն:

arishta.jpg

Արիշտա ավանդական

Նախ տան պայմաներում պատրաստվում է արիշտան և խաշվում: Ապա եփում են ոչխարի աղացած միսը և վրան ավելացնում խաշած արիշտան: Մատուցելիս վրան ավելացվում էսոխեռածով յուղ և սերուծք` համեմված սխտորով ու դաղձով կամ նանաով:

halva_edited.jpg

Հալվա

Ալյուրը բովում են թավայի մեջ, ավելացնում են տեղական կտավհատի ձեթ կամ յուղ, և տրորում, վրան ավելացնում են շաքարաջուր և շարունակում տրորոլ: Պատրաստի հալվան տաք-տաք լցնում են սկուտեղի մեջ և դնում հովանալու: Մատուցում են փոքր կտորներով, ուրցի կամ անանուխի թեյի հետ:

dairy.jpg

Կաթնամթերք

Համայնքներում կաթից պատրաստում են 15 տեսակի կաթնամթերք` թթվասեր, կարագ, կաթնաշոռ, մածուն, չորթան, թանապուր, պանրի 5 տեսակներ և այլն:

msho.jpg

Մշո դոլամ

Պատրաստվում է երիտասարդ ցլիկի մսով, թթվաշ մրգերով և բանջարեղենով` բոլորը տեղական հումքից: Ի տարբերություն ավանդական տոլմայի, այս դեպքում միսը մանր կտրատվում է աղալու փոխարեն: Փաթաթված տոլման շերետերով կաթսայում շարելուց, շերտերի արանքը լցվում է թթվաշ սալոր ու կտրտված խնձոր: Մատուցվում է քամած մածնով ու լավաշով:

borani.jpg

Բորանի

Պատրաստվում է տեղական ճակնդեղի փրերից(ճավ): Ճավը խաշվում է, տապակվում յուղում, ապա վրան ավելացվու ձու: Մատուցվում է սխտորով համեմված մածունով:

cheese.jpg

Ջրեփայս (պանրահաց)

Նախ յուղով ու ջրով պատրաստվում է խմոր: Խմորից գնդերը բացվում են և եփվում եռացրած ջրում ապա չորացնում: Յուղած թավայի մեջ ստացված թերթիկների կեսը շարվում է, յուրաքանչյուր շերտի վրա քսելով հալած յուղ, մեջտեղը լցվում է քերած պանրով և ձվով պատրաստված խճողակը և վրան շարվում մնացած թերթիկները շերտերով յուղծ ապա դրվում ջեռոց: Մատուցվում է տաք վիճակում:

Մարտունու ուտեստներ

bottom of page