top of page

Գյուղական գաստրոնոմիկ զբոսաշրջություն

Համտեսել համեղ հայկական կերակուրները

Ժամանում 11:00 ք.Երևան - ք.Մարտունի (150կմ)։ Ճանապարհը ասֆալտապատ և բարեկարգ։ Ք. Մարտունի` Տեղավորում տներում – 26 մահճակալ։

Օր առաջին

  • 09:00   Նախաճաշ հյուրանոցում (ք. Երևան)

  • 09:30   Մեկնում Մարտունու տարածաշրջան

  • Ժամանում 11:00  ք.Երևան — ք.Մարտունի (150կմ), ճանապարհը ասֆալտապատ և բարեկարգ

  • 11:30   Ժամանում Ներքին Գետաշեն

  • Շրջադիտում (Կոթավանք, Բագրատունիների տոհմական իշխանանիստ, արքայական ձկնորսարան, Կոթ քաղաքի ավերակներ IX-Xդդ.) Մոտակայքում հին Ջրաղացի աշխատանքի ցուցադրություն: Ճանապարհը ասֆալտապատ (1կմ):

  • 13:30 – 14:30  Ազգային ուտեստների ճաշակում

  • Մասնակցություն բանջարանոցային կուլտուրաների հավաքման  և կաթնամթերքի մշակամանաշխատանքներին:

  • Մասնակցություն բանջարեղենով և կաթնամթերքով պատրաստվող ազգային ուտեստի պատրաստմանը

  • 18:00   Ազգային ճաշատեսակների համտեսում (գյուղական տանը)

  • Մասնակցություն Գյուղում “Լավաշ”-ի թխմանը

  • Շրջայց գյուղում, այցելություն գյուղի ձեռարվեստի վարպետներին, զբոսանք Ագրիճի գետի ներքին հոսանքներով

  • 20:00 Ընթրիք

  • Գիշերակացը Գյուղում

Օր երկրորդ

  • 09:00   Նախաճաշ

  • 10:00   Մեկնում գ. Ծովասար(15կմ),  ճանապարհը ասֆալտապատ

  • Այցելություն Գավառագիտական թանգարան (գ. Ծովասար)

  • 13:00   Ծովասարի ջրաղացի տարացքում Կաթնամթերքից պատրաստվող ուտեստների ցուցահանդես համտեսում, Ազգային ուտեստների ճաշակում

  • Զբոսանք «Ծակ քար» կոչվող վայրում` դիտելու գետի կողմից դարերի ընթացքում փորված թունելները

  • 16:00 Այցելություն Մարտունու պատկերասրահ` 170 գեղանկար, գծանկար, քանդակ` Մ.Սարյան, Փ.Թերլեմեզյան, Գ.Խանջյան, Հ.Հակոբյան, Դ.Նալբանդյան, Քարվաճառի տարածքից  փրկած եզակի խաչքար պատրաստված ծառի կոճղի մեջ:

  • Այցելություն  քարաքոսներով ստեղծագործող աշխարհում միակ վարպետ Սպարտկ Հայրապետյանին, ցուցանմուշների գնում

  • 18։00 Ընթրիք

  • 19:00 Մեկնում

bottom of page