
Արմաղան լեռը գտնվում է Գեղամա լեռնաշղթայում` ծովի մակերևույթից 2829 մ բարձրության վրա: Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, մոտ 150մ տրամագծով, որը լցված է ջրով: Լեռան գեղեցիկ շրջակայքը և գագաթի հրաբխաին ծագում ունեցող լճակը այն դարձնում են Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը: Արմաղանի գագաթը երբեմն- երբեմն պատվում է մառախուղով: Ըստ ավանդապատումի մարախուղը իջնում է, որ փերիները իջնեն ջուր խմելու ու մնան մարդկանց անտեսանելի: Ասում են երջանիկներին բախտ է վիճակվում ներկա գտնվել այդ տեսարանին:
Արմաղան լեռ

Աստղադիտարանը գտնվում է մարտունուց 20կմ հեռավորության վրա` Սպիտակագետի/Ագրիճա/ Թմբուկայրի սարահարթի արևելյան ծայրամասում, որի արևմտյան ծայրամասում գտնվում են մարդկային, աղավնու ու ձկների հսկա քանդակներ: Տարածքում գտնվում են տիեզերական պատկերներով կենդանակերպի համաստեղությունները և երկնային այլ լուսատուները խորհրդանշող ժայռապատկերների խմբեր: Ըստ որոշ աղբյուրների այս աստղադիտարանը ունի 7000 տարվա պատմություն և ավելի հին է քան անգլիկան Ստոունհենջը:


