top of page

Պատմություն

Ազգային հագուստ

Ազգային ուտեստներ

Տեսարժան վայրեր

Մշակույթ

Բարի գալուստ Մարտունի

Մարտունին քաղաքը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հարավային ափին` Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ստորոտներում: Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից` 130կմ, ճանապարհը` ասֆալտապատ, բարեկարգ: Ամեն օր, յուրաքանչյուր 30 րոպեն մեկ Երևանից Մարտունի և Մարտունուց Երևան են մեկնում երթուղային տաքսիներ, ճանապարհի տևողությունը 1ժ 30ր — 1ժ 50ր:

Մարտունու տարածաշրջանը գտնվում է ծովի մակարդակից 1900-3000 մ բարձրության վրա: Տարածաշրջանի ամենաբարձր լեռներն են Աստղունքը` 3470մ և Արմաղանը` 2830մ: Մարտունին համարվում է Հայաստանի ամենախիտ բնակեցված տարածաշրջանը:


Մարտունու տարածաշրջանը ունի 17 գյուղական համայնքներ` Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծաքար, Ծովասար, Լիճք, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Լեռնակերտ, Գեղհովիտ, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ:

Տարածաշրջանում և նրա հարակից վայրերում առկա բազմաթիվ դամբարանների և կիկլոպյան ամրոցների առկայությունը վկայում է, որ Մարտունու տարածաշրջանը բնակեցված է եղել դեռևս Ուրարտական թագավորության` Հայկական Լեռնաշխարհի հնագույն պետություններից մեկի ժամանակներից:

Տարածքն ունի չափավոր ցուրտ կլիմա: Ցածրադիր վայրերում ջերմաստիճանը 5-10 աստիճանով բարձր է բարձրադիր վայրերի ջերմաստիճանից: Ամենացուրտ ամիսներն ենհունվարը և փետրվարը, ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -20-25 աստիճան, իսկ ամենատաք ամիսը օգոստոսն է, երբ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +37 աստիճան: Քամիները հիմնականում փչում են հարավ-արևմուտքից: Առավելագույն արագությունն աշնան, ձմռան և գարնան սկզբներին` 25-30 մ/վ է: Տարեկան տեղումները 400-900մմ (առավելապես` մայիս-հունիս ամիսներին):

bottom of page